«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

«Տապալված եմ, դժվար է բացատրել զգացումներս»

«Տապալված եմ, դժվար է բացատրել զգացումներս»
26.06.2015 | 11:34

Ստավանգերի գերմրցաշարի ութերորդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ ու ցավալի վրիպման պատճառով պարտություն կրել, չնայած պարտիայի ընթացքում ունեցած առավելությանն ու մրցակցի ցայտնոտում գտնվելուն: Հետխաղյա ասուլիսում Կառլսենն ասել է, որ Արոնյանն իր հետ հանդիպումներում անընդհատ առավելություն է ստանում առավել հաճախ, քան որևէ մեկն աշխարհում, սակայն իրեն գրեթե միշտ հաջողվում է փրկվել: Հանդիպման մասին Արոնյանն արտահայտվել է լակոնիկ. «Տապալված եմ, դժվար է բացատրել զգացումներս: Չեմ հասկանում, թե ինչ տեղի ունեցավ ինձ հետ»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 983

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ